Էս անգամ էլ Նիկոլը չդիմացավ "բլթցնելու" գայթակղությանը: Առիթը բաց չթողեց, ըստ իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու: Դե հասկանում եմ, մարդիկ հույսեր են փայփայում, որ մի օր էլ կարողա իշխանափոխություն լինի ու էտ դեպքում փյունիկի նման կհառնի ՔՀԿ-ի պատերից Նիկոլը ու որ մարդը պարապ չմնա կբացեն ասենք "մամուլի նախարարություն" ու ինքն էլ կդառնա նախարար: Ինչի՞, որովհետև ինքը զրկանքներ կրեց ազատական գաղափարների համար մղվող պայքարում ու դարձավ քաղբանտարկյալ:
Ժողովուրդ ջան, ախր էս սցենարով մենք մի անգամ արդեն անցել ենք: Ժամանակին էլ մենք ունեցանք մի շարք արցախյան հերոսամարտի "հերոսներ" ու իրանց առաջ քաշեցին. դե մարդիկ "արյուն էին թափել" էտ սուրբ գործի համար, էն ժամանակ, երբ իրական հերոսներից շատերը դեղերի փող չունեին կամ պատերազմը տեսնելուց հետո չկարողացան վերադառնալ իրենց նախկին աշխատանքին ու ընտրեցին ծառայությունը զինված ուժերում: Հիմա էլ լավ տեմպերով մեր հասարակության մեջ զարգանում ա քաղբանտարկյալի "ինստիտուտը": Դե պետք չի էլի էտքան պարզամիտ լինել: Ցինիզմի հասնող անհանդուրժողականությունը ուտում ա ձեզ: Պատվեր կատարելուց հետո էլ խոսում եք ազատական գաղափարների ու ու դրանց համար դատապարտված մարդկանց մասի՞ն: Լավ, եթե էտքան վիրավորվել էիք Ստյոպա Սաֆարյանի խոսքերից ու եթե իրոք Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան չէր ասել, շատ հետաքրքիր ա, բա հիմա ինչի եք իշխանություններից պահանջում, որ դատապարտվեն մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչները: Եթե դրանք Լևոն Տեր-Պետրոսյանինը չէին, ուրեմն թալանչիների ու վանդալների մի ամբոխ էր, հիմա ինչ՞, պետությունից պահանջում եք, որ պատժի հանցագործների դեմ պայքարողների՞ն: Եթե չէ, ու՞ր էր էտ դեպքում ՀԱԿ առաջնորդը: Ինքն էլ հո Պետերբուրգում սեմինարի չէր մասնակցում:
Ախր ՀԱԿ առաջնորդը, ինքը նույնն ա մնացել, նույն անհանդուրժողական մտածելակերպով քաղաքական գործիչը, ով ժամանակին խաղից դուրս հանեց Րաֆիի Հովհաննիսյանին, ՀՅԴ-ին ու նույն բանն էլ հիմա շարունակում ա. աթոռակռիվ, ուրիշ ոչինչ: Ու անընդհատ էլ խոսում են, թե մենք ավելի լուրջ գործեր ունենք զբաղվելու, երևի լուրջ գործն ել Ազատության հրապարակում միտինգ անելու թույլտվություն ստանալն ա: Եթե ես իշխանության ներկայացուցիչների տեղը լինեի, կասեի խնդիր չկա հարգելիներս, եկեք, Ազատության հրապարակը Ձերն ա: Հետո՞, դրանից հետո էլ կասեիք՝ Գարեգին Նժդեհի հրապարակն ենք ուզու՞մ: Ասելիք ու անելիք ունեք, ու Ձեզ ընդամենը "մարշրուտկի մի կանգառի" հեռավորության չափ տե՞ղն ա խանգարում: Հետաքրքիր ա, երբ որ Գյումրու ու Վանաձորի՝ վրացական համարներով մեքենաների տերերը ճանապարհ էին փակում, Դուք ու՞ր էիք, թե դուք էլ էք "էրևանցի տղեք" ու Ձեր "քաղաքի" օպերայի հրապարակը նվաճելու փոխարեն չէիք գնալու "ռայոնի" վարորդների "դարդը լացելու": Կամ, որ փողոցային առևտրով զբաղվողները ցույց էին անում քաղաքապետարանի դեմ, գայիք ու դուք ել Ձեր "ֆրսթ հենդ պիջակներով" կանգնեիք մարդկանց կողքին, թե՞ Շահումյան հրապարակը Ձեր "լուրջ" գործերի տարածքներում չկա: Թուղթ սևացնելուց առաջ, մի քիչ մտածեք էլի...
No comments:
Post a Comment