Wednesday, March 23, 2011

Բա մի հատ էմո չլիներ` պայքարեինք իրա դեմ - 2 կամ blog edition

Ժամանակին էս թեմային անդրադարձա դեկտեմբերի 3-ին ֆեյսբուքում, երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության երիտասարդական թևը երթ էր կազմակերպել էմոների դեմ: Ու թվում էր, թե մամուլի կողմից ծաղրի առարկա դառնալուց հետո մարդիկ հասկացան, որ չի կարելի պրոբլեմները թողած տափակ բաներով զբաղվել (չնայած որոշ մարդկանց մոտ, միայն տափակ բաներով չզբաղվելն ա ստացվում): Բայց դե մարդիկ ինչ-որ բանով պե՞տք ա զբաղվեն, թե չէ: Ու խնդիրը բարձրացնում ա ոչ ավել, ոչ պակաս խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը:  Ընդ որում, ըստ news.am-ի, "նա ընդգծել է, որ եթե իրավիճակն անփոփոխ մնա, այդ շարժումը սպառնալիք կդառնա բանակաշինության ճանապարհին": Նյութը կարդալիս պատկերացրեցի հանձնաժողովի նախագահին "Կարգին սերիալի" Վարդանի դերում. "Արա էս ինչ եմ անուուու~մ, էս ինչեր եմ խոսում եեեեե~ս": Մի պահ մտածեցի. "այ մարդ, կարո՞ղ ա Իսրայելում ենք ապրում ու աղջիկները որպես էտ մշակույթի հիմնական կրողներ, խաթարում են մեր բանակի ամուր հիմքերը": Հետաքրքիր ա, քաղաքապետարանի մոտ կանգնող գեյերի դեմ ինչի՞ չեն պայքարում, չէ՞ որ եթե մարդ պաշտոնապես եթե ընդունում ա, որ ինքը գեյ ա, բանակ չեն տանում, առավել ևս, որ մարմնավաճառությանը դեմ օրենքը, պիտի որ, փոքրամասնություն չճանաչի, մինչդեռ մեր մոտ երկնագույնները հավասարեցվել են ինդիգոների, զինվորական ծառայությունից էլ ազատվում են: Կամ էմոները ինչ կապ ունեն էն դեպքերի հետ, երբ մարդիկ համեմատաբար վաղ տարիքում ինքնախեղման են դիմում, որ հետագայում հնարավոր լինի "գժականով ազատվել": Թե կարող ա զինվորներին նվաստացնող սպաներն են էմոներ եղել: Երբ հասցրեցին էմոները էնքան տարածվել, որ արդեն պոտենցիալ զինապարտներին են շարքից հանում, ու ինչումն ա կայանում սպառնալիքը: Ո՞նց են պարզում մարդը էմո ա, թե չէ: Իհարկե աղմուկը էնքան էլ բարձր չէր լինի, եթե ասենք նույն հայտարարությունը արվեր ինչ-որ հետազոտական կենտրոնի կողմից. դե հիմա մարդիկ գրանտի համար մի թուղթ պիտի սարքեին, թե չէ: Բայց կյանքը մեր դեպքում հակառակն ա ցույց տալիս` գնալով հայտարարությունները տարածվում են ավելի լուրջ պաշտոնական օղակների ներկայացուցիչների կողմից: Դրանից ելնելով առաջարկում եմ համապատասխան գերատեսչություններին մեղադրել էմոներին, գնաճի, երաշտի, օրեցօր աճող երկրի արտաքին պարտքի, կոռուպցիայի, ցածր կենսաթոշակների ու երկրի առաջ ծառացած այլ խնդիրների համար: Ու իրանք թող շատանան, հետո ունենան իրենց անկախ հեռուստատեսությունը, որը չի անցնի ՀՌԱՀ-ի մրցույթը, կսկսվեն զանգվածային բողոքները ենթամշակույթային փոքրամասնությունների հանդեպ խտրականության դեմ, հետո էլ բազմաթիվ չարտոնված ցույցերից հետո Ազատության հրապարակ կմտնեն ԷԱՃ-ի (Էմոների ազգային ճակատ) ներկայացուցիչները ու էդպես շարունակ...

2 comments:

  1. ժամանակավրեպ ես դառնում ախպերս ;) լավ ա Քենեդիի սպանության մասին չես գրում ))))

    ReplyDelete
  2. Մուշ ջան հոդվածը տեղադրվել է մարտի 22-ին

    ReplyDelete