Monday, August 15, 2011

Ով որ քաղբանտարկյալներին ազատ չարձակի, մտքինս ա

Մեկ-մեկ թվում ա, թե կարողա մեր թոռների օրոք էլ շարունակվի ՀԱԿ-ի պայքարը "ավազակապետության" (ներող Նիկոլ ջան, քոփիռայթ) դեմ: Ու մենք միշտ կունենանք քաղբանտարկյալներ, հետո կարձակենք իրանց, նորից ՀԱԿ-ը կպահանջի արտահերթ ընտրություններ, իշխանությունները կհասկանան, որ դե մի երկու հոգու պիտի սև օրվա համար պահեին էլի, սխալը կուղղեն: Հետո նորից կգնա պայքարը քաղբանտարկյալների համար, էլի կազատեն ու վերջում էլ երեք մատի կոմբինացիա. մենք ով եղանք ախպեր ջան, որ սահմանադրության գլխով թռնենք ու արտահերթ ընտրություններ անցկացնենք... Ու էդպես շարունակ:
Հետաքրքիր ա ՀԱԿ-ում ինչ-որ մեկը հասկանում ա վերջնագիր բառի իմաստը: Կամ էլ ՀԱԿ-ում մի այլ կարգի դեռ հավատում են, որ ով որ (չգիտեմ ինչ կամ այստեղ կարող էր լինել Ձեր գովազդը) մտքինս ա (կամ էլ ը-ը-ը) հարցմանը իշխանությունը կարողա պատասխանի՝ ես լեզու եմ կծել, կամ մատերս խաչ եմ արել ու հարցը փակվի-գնա: Դե էտ մարդիկ ել են անցյալ ունեցել, մանուկ են եղել, ոնց չհավատան:
Օրինակ ես իրանց տեղը լինեի, էս բովանդակության վերջնագրեր կներկայացնեի՝ եթե ազատ չարձակվեն ՀԱԿ ակտիվիստները, մենք կիրակի օրը հանրահավաք կանենք, եթե իշխանությունները հրաժարական չտան, մենք դրա հաջորդ կիրակի ավելի երկար միտինգ կանենք (շատ երկար չէ, մի կես ժամ ավել, ու մարդկանց կուղարկենք քնելու, մարդիկ հաջորդ օրը աշխատանքի պիտի գնան) կամ էլ չեղյալ կհայտարարենք իշխանություն-ՀԱԿ զիլինայի հերթական հանդիպումը: Ինչ խոսք, էս ամեն ինչը, ոչ մի շոշափելի արդյունք չէր տա, բայց գոնե ՀԱԿ-ը սուտ դուրս չէր գա, ու ամենակարևորը չէր հայտնվի հերթական ծիծաղելի իրադրության մեջ

Tuesday, April 5, 2011

Ջղայնացած անվերնագիր

Ջղայնացա ՀԱԿ-ի հերթական պատվիրված բարբաջանքից ու մտքերս ինչ-որ խառն էին, դրա համար էլ որոշեցի կոնկրետ վերջագիր չդնել ու ինքս ինձ չսահմանափակել ինչ-որ թեմայի շրջանակներում:
Էս անգամ էլ Նիկոլը չդիմացավ "բլթցնելու" գայթակղությանը:  Առիթը բաց չթողեց, ըստ իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու: Դե հասկանում եմ, մարդիկ հույսեր են փայփայում, որ մի օր էլ կարողա իշխանափոխություն լինի ու էտ դեպքում փյունիկի նման կհառնի ՔՀԿ-ի պատերից Նիկոլը ու որ մարդը պարապ չմնա կբացեն ասենք "մամուլի նախարարություն" ու ինքն էլ կդառնա նախարար: Ինչի՞, որովհետև ինքը զրկանքներ կրեց ազատական գաղափարների համար մղվող պայքարում ու դարձավ քաղբանտարկյալ:
Ժողովուրդ ջան, ախր էս սցենարով մենք մի անգամ արդեն անցել ենք: Ժամանակին էլ մենք ունեցանք մի շարք արցախյան հերոսամարտի "հերոսներ" ու իրանց առաջ քաշեցին. դե մարդիկ "արյուն էին թափել" էտ սուրբ գործի համար, էն ժամանակ, երբ իրական հերոսներից շատերը դեղերի փող չունեին կամ պատերազմը տեսնելուց հետո չկարողացան վերադառնալ իրենց նախկին աշխատանքին ու ընտրեցին ծառայությունը զինված ուժերում: Հիմա էլ լավ տեմպերով մեր հասարակության մեջ զարգանում ա քաղբանտարկյալի "ինստիտուտը": Դե պետք չի էլի էտքան պարզամիտ լինել: Ցինիզմի հասնող անհանդուրժողականությունը ուտում ա ձեզ: Պատվեր կատարելուց հետո էլ խոսում եք ազատական գաղափարների ու ու դրանց համար դատապարտված մարդկանց մասի՞ն: Լավ, եթե էտքան վիրավորվել էիք Ստյոպա Սաֆարյանի խոսքերից ու եթե իրոք Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան չէր ասել, շատ հետաքրքիր ա, բա հիմա ինչի եք իշխանություններից պահանջում, որ դատապարտվեն մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչները: Եթե դրանք Լևոն Տեր-Պետրոսյանինը չէին, ուրեմն թալանչիների ու վանդալների մի ամբոխ էր, հիմա ինչ՞, պետությունից պահանջում եք, որ պատժի հանցագործների դեմ պայքարողների՞ն: Եթե չէ, ու՞ր էր էտ դեպքում ՀԱԿ առաջնորդը: Ինքն էլ հո Պետերբուրգում սեմինարի չէր մասնակցում:
Ախր ՀԱԿ առաջնորդը, ինքը նույնն ա մնացել, նույն անհանդուրժողական մտածելակերպով քաղաքական գործիչը, ով ժամանակին խաղից դուրս հանեց Րաֆիի Հովհաննիսյանին, ՀՅԴ-ին ու նույն բանն էլ հիմա շարունակում ա. աթոռակռիվ, ուրիշ ոչինչ: Ու անընդհատ էլ խոսում են, թե մենք ավելի լուրջ գործեր ունենք զբաղվելու, երևի լուրջ գործն ել Ազատության հրապարակում միտինգ անելու թույլտվություն ստանալն ա: Եթե ես իշխանության ներկայացուցիչների տեղը լինեի, կասեի խնդիր չկա հարգելիներս, եկեք, Ազատության հրապարակը Ձերն ա: Հետո՞, դրանից հետո էլ կասեիք՝ Գարեգին Նժդեհի հրապարակն ենք ուզու՞մ: Ասելիք ու անելիք ունեք, ու Ձեզ ընդամենը "մարշրուտկի մի կանգառի" հեռավորության չափ տե՞ղն ա խանգարում: Հետաքրքիր ա, երբ որ Գյումրու ու Վանաձորի՝ վրացական համարներով մեքենաների տերերը ճանապարհ էին փակում, Դուք ու՞ր էիք, թե դուք էլ էք "էրևանցի տղեք" ու Ձեր "քաղաքի" օպերայի հրապարակը նվաճելու փոխարեն չէիք գնալու "ռայոնի" վարորդների "դարդը լացելու": Կամ, որ փողոցային առևտրով զբաղվողները ցույց էին անում քաղաքապետարանի դեմ, գայիք ու դուք ել Ձեր "ֆրսթ հենդ պիջակներով" կանգնեիք մարդկանց կողքին, թե՞ Շահումյան հրապարակը Ձեր "լուրջ" գործերի տարածքներում չկա: Թուղթ սևացնելուց առաջ, մի քիչ մտածեք էլի...

Thursday, March 24, 2011

Դե ունիկալ ազգ ենք էլի` բոլոր հարցերում

Հայերիս մեջ հաճախ ենք լսում էս արտահայտությունը: Ու, ցավոք, միշտ չի, որ կարելի է ուրախանալ մեր ունիկալության վրա: Հենց էտ տխուր դրսևորումներից մեկն էլ մեր ունիկալ շովինիզմն ա` "հակասփյուռքահայկականությունը", որից չեն կարողանում   ազատվել   շատ   "վիրավորվածիկներ",   ասել է   թե   "աբիժնիկներ":   Խոսքը   մարտի 20-ի www.1in.am օնլայն լրատվականի հոդվածի մասին է, որից "մի այլ կարգի պատվերի" գարշահոտ էր գալիս: Ու ենթադրելով լրատվականի քաղաքական կողմնորոշումից, պատվիրատուների մասին դժվար չի կռահելը: Ես հասկանում եմ` ԶԼՄ-ներին էլ է փող պետք, բայց վեհ գաղափարներ ու ազատականություն քարոզող 1-ին լրատվականը փողը գրպանը դնելուց առաջ պիտի մի քիչ մտածեր հոդվածի բովանդակության բարոյականության մասին: Կամ էլ պատվերը կատարելուց հետո հոդվածի հղումը ուղարկեր Շառլ Ազնավուրին, Մոնթե Մելքոնյանի այրուն, Քըրք Քըրքորյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ջերարդ Գաֆեսճյանին ու էլի շատ սփյուռքահայերի: 
Ուղղակի երկար վերլուծելուց հետո, մարդիկ հասկացել են, որ մարդու` որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ անցյալը մաքուր է(ի տարբերություն շատերի) ու միակ բանը, որով կարող էին հագեցնել բազմաթիվ շովինիստների ցինիկ ծարավը, Րաֆֆի Հովհաննիսյանի սփյուռքահայ լինելու փաստն էր: Բայց դրանով էլ մարդիկ ոչնչի չհասան, ու դրան հետևեց Լևոն Տեր-Պետրոսյանի բացահայտումը, թե "ցուցադրական ծոմապահությունը հակասում է իր քրիստոնեական սկզբունքներին": Իհարկե դա այնքան էլ հեշտ չէր պարզելը. պիտի պարզեին նման աղբյուրներ կան թե չէ, պարզելուց հետո պիտի ուսումնասիրեին ու գտնեին իրավիճակին համապատասխանող տեքստը, որ մեջբերում արվեր: Չէ, իրականում Աստվածաշնչում կամ այլ աղբյուրներում հացադուլի մասին բան չկա գրած, ուղղակի սեփական ձեռքերով սեփական սև PR անելուց հետո, ինչ որ ձևով պետք էր իրադրությունը շտկել: Բայց դե էլի "закон подлости". ամեն ինչ հակառակ ստացվեց, ու նույն սփյուռքահայ մարդը, ով իր բարձրությունից չէր իջել, չմեկնաբանելով իրեն չբարևելու փաստը, էս անգամ էլ ուղղակի Աստծո օրհնությունը մաղթեց: 
Ուղղակի պետք չէր միտինգների բազմահազարանոց լինելու փաստը կապել սեփական գլխավերևում փայլող լուսապսակով (մանավանդ որ միտինգների մասնակիցներից շատերը ոչ վաղ անցյալի վկաներն են), մտածել թե ժողովրդի համար կարևորը հռետորական ոճն է ոչ թէ մարդու ասածը կամ արածը: Ինչ-որ իմաստով  էս ամեն ինչը ՀԱԿ առաջնորդին մոտեցնում է գործող իշխանություններին. եթե վերջիններս "ուվերեննի են" իրենց ունեցած ֆինանսական ու իշխանական լծակների վրա, ապա ՀԱԿ առաջնորդը "ուվերեննի է" իր խարիզմատիկ կերպարի վրա, բայց դե, կներեք արտահայտության համար, "ստորության օրենքի" առաջ բոլորը հավասար են, ու ամեն անգամ հռետորական կուտը կերած ժողովուրդը միանշանակ չընդունեց "սփյուռքահայ քաղաքական գործչին" չբարևելու փաստը: Ամեն դեպքում, էս ամեն ինչի մեջ պետք չի տեսնել միայն վատը, ի վերջո, որոշ մարդկանց գիտելիքների շտեմարանը համալրվեց եկեղեցական գրականության աղբյուրների մի քանի նմուշներով:

Wednesday, March 23, 2011

Բա մի հատ էմո չլիներ` պայքարեինք իրա դեմ - 2 կամ blog edition

Ժամանակին էս թեմային անդրադարձա դեկտեմբերի 3-ին ֆեյսբուքում, երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության երիտասարդական թևը երթ էր կազմակերպել էմոների դեմ: Ու թվում էր, թե մամուլի կողմից ծաղրի առարկա դառնալուց հետո մարդիկ հասկացան, որ չի կարելի պրոբլեմները թողած տափակ բաներով զբաղվել (չնայած որոշ մարդկանց մոտ, միայն տափակ բաներով չզբաղվելն ա ստացվում): Բայց դե մարդիկ ինչ-որ բանով պե՞տք ա զբաղվեն, թե չէ: Ու խնդիրը բարձրացնում ա ոչ ավել, ոչ պակաս խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը:  Ընդ որում, ըստ news.am-ի, "նա ընդգծել է, որ եթե իրավիճակն անփոփոխ մնա, այդ շարժումը սպառնալիք կդառնա բանակաշինության ճանապարհին": Նյութը կարդալիս պատկերացրեցի հանձնաժողովի նախագահին "Կարգին սերիալի" Վարդանի դերում. "Արա էս ինչ եմ անուուու~մ, էս ինչեր եմ խոսում եեեեե~ս": Մի պահ մտածեցի. "այ մարդ, կարո՞ղ ա Իսրայելում ենք ապրում ու աղջիկները որպես էտ մշակույթի հիմնական կրողներ, խաթարում են մեր բանակի ամուր հիմքերը": Հետաքրքիր ա, քաղաքապետարանի մոտ կանգնող գեյերի դեմ ինչի՞ չեն պայքարում, չէ՞ որ եթե մարդ պաշտոնապես եթե ընդունում ա, որ ինքը գեյ ա, բանակ չեն տանում, առավել ևս, որ մարմնավաճառությանը դեմ օրենքը, պիտի որ, փոքրամասնություն չճանաչի, մինչդեռ մեր մոտ երկնագույնները հավասարեցվել են ինդիգոների, զինվորական ծառայությունից էլ ազատվում են: Կամ էմոները ինչ կապ ունեն էն դեպքերի հետ, երբ մարդիկ համեմատաբար վաղ տարիքում ինքնախեղման են դիմում, որ հետագայում հնարավոր լինի "գժականով ազատվել": Թե կարող ա զինվորներին նվաստացնող սպաներն են էմոներ եղել: Երբ հասցրեցին էմոները էնքան տարածվել, որ արդեն պոտենցիալ զինապարտներին են շարքից հանում, ու ինչումն ա կայանում սպառնալիքը: Ո՞նց են պարզում մարդը էմո ա, թե չէ: Իհարկե աղմուկը էնքան էլ բարձր չէր լինի, եթե ասենք նույն հայտարարությունը արվեր ինչ-որ հետազոտական կենտրոնի կողմից. դե հիմա մարդիկ գրանտի համար մի թուղթ պիտի սարքեին, թե չէ: Բայց կյանքը մեր դեպքում հակառակն ա ցույց տալիս` գնալով հայտարարությունները տարածվում են ավելի լուրջ պաշտոնական օղակների ներկայացուցիչների կողմից: Դրանից ելնելով առաջարկում եմ համապատասխան գերատեսչություններին մեղադրել էմոներին, գնաճի, երաշտի, օրեցօր աճող երկրի արտաքին պարտքի, կոռուպցիայի, ցածր կենսաթոշակների ու երկրի առաջ ծառացած այլ խնդիրների համար: Ու իրանք թող շատանան, հետո ունենան իրենց անկախ հեռուստատեսությունը, որը չի անցնի ՀՌԱՀ-ի մրցույթը, կսկսվեն զանգվածային բողոքները ենթամշակույթային փոքրամասնությունների հանդեպ խտրականության դեմ, հետո էլ բազմաթիվ չարտոնված ցույցերից հետո Ազատության հրապարակ կմտնեն ԷԱՃ-ի (Էմոների ազգային ճակատ) ներկայացուցիչները ու էդպես շարունակ...

Wednesday, February 23, 2011

Ֆեյսբուքյան կաստա

Արդեն քանի օր է, ինչ ֆեյսբուք չեմ մտնում, իսկ եթե հանկարծ Ցուկերբերգը որոշեր, որ փակվեին "չակտիվ", կներեք արտահայտությանս համար, օգտատերերի պրոֆիլները, ես հաստատ սև ցուցակում կհայտնվեի: Վերջերս հաճախ լսում ենք, թէ ֆեյսբուքը առաջվանը չի, փոխվել ա, առաջ ավելի ավելի հետաքրքիր էր: Ասելը ասում ենք, բայց հետ նայելով կտեսնենք, որ ֆեյսբուքը իրականում չի էլ փոխվել, այլ փոխվել ենք մենք` ֆեյսբուքյան կաստայի ներկայացուցիչներս:
Անընդհատ հետևում եմ բլոգներում ֆեյսբուքի հետ կապված գրառումներին ու անգամ անզեն աչքով նկատում, որ շատացել են գրառումները էն մասին, թե ադնակլասնիկի "սայթատերերը" տեղափոխվել են ֆեյսբուք: Ու ինչ-որ շարժման պես մի բան ա ձևավորվել իրանց դեմ: 
Սկզբում ամեն ինչ ոնց որ թե լավ էր. մտնում էիր facebook.com ու առաջին էջը անգլերեն էր:  Ադնակլասնիկցիներից շատերը չէին էլ մտածում ֆեյսբուքում "սայտ" բացելու մասին: Սկսվեց մեր կաստայի ձևավորումը. եթե ֆեյսբուքում "փրոֆայլ" ունես, ուրեմն խելացի, հետաքրքիր անձնավորություն ես, մտավորականի պես մեկը: Մարդիկ նորմալ փոստեր էին անում, ստատուսներ դնում, քոմենթներ էին անում հատուկ ֆեյսբուքյան հումորով: Ու Ցուկերբերգը ստեղծեց application-ներին ու ասեց, որ գնան ու լցնեն ֆեյսբուքը ու բազմանան: Ու մենք սկսեցինք քերել մեր ֆռենդերի ներվերը` օրը 47-64 անգամ "պանդորա բոքս" բացելով ու "ֆոռչն քուքի" ուտելով: Ու երեկ իրար հետ ջազվեյում սուրճ խմող ընկերուհիները սկսեցին իրար արջուկներով "հագեր" ուղարկել (դե սիրտ ա, չի դիմանում), տղերքով սկսեցինք իրար գարեջուր հյուրասիրելը, չնայած նախորդ օրը էնքան էինք խմած լինում, որ տան ճանապարհին տաքսիստը ուրախանում էր, թե "երգիրը երգիր չի" թեմայով ճեպազրույցի համար էս ինչ մի այլ կարգի թույն զրուցակից ա կպել (չնայած կարող ա, կներեք արտահայտությանս համար, "խումհարքի" համար էր վիրտուալ գարեջուրը): Ու մարդիկ սկսեցին առաջին անգամ խոսալ ֆեյսբուքացավից, որպես առողջության համար բավականին վտանգավոր հիվանդության մասին: Հետո սկսեցինք զբաղվել մեր կաստայի համար նորահայտ մտավորականների հավաքագրմամբ ("դու խելացի ու հետաքրքիր անձնավորություն ես և դեռ օգտվում ես ադնակլասսնիկի՞ց, ուրեմն մենք գալիս ենք ձեր տուն" կամ "Ձեր կարծիքով ադնակլասնիկի սայտից դուրս այլ փրոֆայլներ կա՞ն") ու նրանց էդդ անելը: Եվ տեսանք մենք, որ անդնակլասնիկը ֆեյսբուքից անջատ է և ասեցինք` լավ է: Ադնակլասնիկի "սայտատերերը" նկատեցին, որ ինչ-որ տխուր ա ու մի օր facebook.com մտնելուց հետո հայտնաբերեցին, որ կարելի ա լեզուն փոխել ռուսերեն ու գրանցվել: Այս փաստը մեր կաստայի սուր աչքից աննկատ չմնաց ու մենք մտածեցինք` կարող ա՞ մենք էլ Մուբարաքի օրը ընկնենք:
Բայց ետ նայելով հասկանում ես, որ ադնակլասնիկի նույն հազար ու մի "պրիլաժենյաների" անալոգ "ափլիքեյշնները" ֆեյսբուքում էլ կան, ու մենք մեղմ ասած լավ էլ օգտվում ենք դրանցից: Էլ չեմ ասում էս տիպի ստատուսների մասին`

Գուգուշ հափչի
Աննա: Առողջություն
Գուգուշ: Մերսի
Սուրեն: Առողջություն
Գուգուշ: Մերսի
Արման: Ընդհանրապես էթիկետի կանոնների համաձայն,
եթե մարդը փռշտում ա, պետք ա չնկատելու տաս
Մարինե: Բայց ամեն դեպքում հայ մենթալիտետի
մեջ ընդունված ա առողջություն ասելը:
Արման: Մարինե ջան, բայց չէ որ մենք գնում ենք դեպի եվրոպական արժեքներ

Ու էլի նման բաներ: Հիմա արդեն ֆեյսբուքը դարձել ա yօutube-i PR գործիքի, մեր բազմաթիվ փռշտոցների, հորանջների վկայի պես մի բան: Սովորական ա դարձել 5 ժամվա ընթացքում 300+ նոր փոստ ունենալը, ու եթե հաշվի առնենք, որ մի էջում մոտ 30 փոստ ա ցույց տալիս, մի 10 անգամ պիտի "վյու օլդեր փոստ" տաս որ հասցնես նայես, ինչի համար անկեղծ ասած էնքան էլ հավես չկա, դրանց մեծ մասը հաստատ բաց ես թողնում: ֆեյսբուքը դադարել ա հետաքրքիր քննարկումների տեղ լինելուց ու հիմա միակ բանը, որ շատերը անում են էտ նոր նկարներից մի քանիսին(ավելի ծանր դեպքերում բոլորին) լայք տալը ու youtube-ից կոմիկ փոստերին ":DDDDDDDDD" կամ ":ԴԴԴԴԴԴԴԴԴ" քոմենեթելն ա: Հա մոռացա ասեմ՝ Նոր Տարուն, Սուրբ Ծնունդին, Վալենտինի օրը, մարտի 8-ին, ապրիլի 7-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնի թեմաներով փոստ արված նկարներից թեգերը ջնջելը:
Ու էս պայմաններում մեր ֆեյսբուքյան կաստան դիմավորում ա ադնակլասնիկցիների "գրոհը": Կարող ա բանը հասնի նրան, որ ֆեյսբուքում էլ "ցասման օր" անցկացվի ու ադնակլասնիկցիները պահանջեն կաստայի հրաժարականը:

P.S. Գրառման պատճառ դարձավ աղջիկը, ով ինձ երեկ էդդ էր արել, բայց ես սովորությանս համաձայն քրոջս տրված контрольный: "էս աղջկան ճանաչում ե՞ս" հարցին բացասական պատասխան ստանալուց հետո ասեցի` ես էլ չեմ ճանաչում ու արհամարհեցի նրան, ասել է թե "իգնոր արեցի"

Saturday, January 8, 2011

Փակե՞լ, թե չփակե՞լ, այս է ՀՌԱՀ-ի խնդիրը

Չնայած նրան, որ վերջերս ՀՌԱՀ-ի կայացրած որոշումը ոչ մեկի համար նորություն չէր, բայց դե: Ճիշտն ասած իմ համար անհասկանալի մնաց հասանելի հաճախականությունների թվի կրճատումը:
Նոր Տարին դիմավորեցի Երևանից դուրս ու հնարավորություն ունեցա գնահատել մեր "հաղթանակած" հեռուստաալիքների աշխատանքի որակը "ռայոններում", չնայած դրանք շատ չեն (Հ1, Հ2, ԱԼՄ, Արմենիա, տեղ-տեղ էլ Շանթը): Ու իմ համար պարզեցի որ մենալավ ալիքը հենց ԱԼՄ-ն էր: Նախ Արմենիայի եթերի 40%-ը "слабый сигнал или нет сигнала" տողն է, ու էտ կարճ խելքով էլ տղերքը 3D եթեր են հեռարձակում, էլ չեմ ասում, որ "Ժամը" լրատվականի "պռտված" հաղաորդավարուհին (միայն ես չեմ էն կարծիքին, որ ինքը առանց "պաբելկի" ավելի սիրուն է) առավոտյան ժամը 7-ին ասում է "բարի երեկո, եթերում "Ժամը" լրատվականն է": Խառնվել պետք չի, Հրազդանում Եվրոմիության համար նախատեսված եթերն է գնում: Ու նույն պատմությունը մյուս մարզերում: Հ2-ի մոտ ամանորյա եթերը համարյա ստացվեց, եթե հաշվի չառնենք Արտաշ կամ Տիգրան Ասատրյանի համերգը: Ես ոչ մեկի դեմ բան չունեմ, ուղղակի չի կարելի ծաղրել Կարապետիչի "ադամանդներին" կամ մարդկանց ովքեր "Փարվանա" են գնում Թաթուլ լսելու համար, ու օրվա մեջ 2-3 անգամ իրանց համերգները դնել: Հ1-ին սերիալախառը եթերը ճիշտն ասած չզարմացրեց (վերջրն անգամ զարմացել եմ սեպտեմբերի 21-ին): Հ1-ի դեպքում ամեն ինչ ասված է: Ուղղակի պետք էր Աննայի երկրպագուների Նոր Տարվա նախաշեմի դառը արցունքները խնայել ու 2-րդ սեզոնը չնկարահանել: Ինձ շատ զարմացրեց Շանթի ու Արմենիայի աշխատողների մի այլ կարգի բարձր ինքնագնահատականը. պարզվեց որ "Vitamin" ակումբի ու "Կարգին սերիալի" 80%-ը "զը բեսթ" էր: Իսկ ԱԼՄ-ի եթերը անկեղծ ասած զարմացրեց: Նախ ամենալավ հեռարձակումը ԱԼՄ-ն ուներ: Ու չնայած հին, բայց եթերի ամբողջ ընթացքում Նոր Տարվա թեմատիկայով ֆիլմեր, համերգներ էին ցույց տալիս, ինչը մյուս ալիքներով գնացող Սիլվա Հակոբյանի կլառնետի ելևեջների տակ այնքան էլ վատ չէր երևում: Ու այս ամենը հաշվի առնելով խորհուրդ կտայի ՀՌԱՀ-ի նախագահին չփակել ԱԼՄ-ն, չնայած փակելուց ՀՌԱՀ նախագահի կարծիքը չեն հարցնում, էլ ուր մնաց թե իմ...