Thursday, March 24, 2011

Դե ունիկալ ազգ ենք էլի` բոլոր հարցերում

Հայերիս մեջ հաճախ ենք լսում էս արտահայտությունը: Ու, ցավոք, միշտ չի, որ կարելի է ուրախանալ մեր ունիկալության վրա: Հենց էտ տխուր դրսևորումներից մեկն էլ մեր ունիկալ շովինիզմն ա` "հակասփյուռքահայկականությունը", որից չեն կարողանում   ազատվել   շատ   "վիրավորվածիկներ",   ասել է   թե   "աբիժնիկներ":   Խոսքը   մարտի 20-ի www.1in.am օնլայն լրատվականի հոդվածի մասին է, որից "մի այլ կարգի պատվերի" գարշահոտ էր գալիս: Ու ենթադրելով լրատվականի քաղաքական կողմնորոշումից, պատվիրատուների մասին դժվար չի կռահելը: Ես հասկանում եմ` ԶԼՄ-ներին էլ է փող պետք, բայց վեհ գաղափարներ ու ազատականություն քարոզող 1-ին լրատվականը փողը գրպանը դնելուց առաջ պիտի մի քիչ մտածեր հոդվածի բովանդակության բարոյականության մասին: Կամ էլ պատվերը կատարելուց հետո հոդվածի հղումը ուղարկեր Շառլ Ազնավուրին, Մոնթե Մելքոնյանի այրուն, Քըրք Քըրքորյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ջերարդ Գաֆեսճյանին ու էլի շատ սփյուռքահայերի: 
Ուղղակի երկար վերլուծելուց հետո, մարդիկ հասկացել են, որ մարդու` որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ անցյալը մաքուր է(ի տարբերություն շատերի) ու միակ բանը, որով կարող էին հագեցնել բազմաթիվ շովինիստների ցինիկ ծարավը, Րաֆֆի Հովհաննիսյանի սփյուռքահայ լինելու փաստն էր: Բայց դրանով էլ մարդիկ ոչնչի չհասան, ու դրան հետևեց Լևոն Տեր-Պետրոսյանի բացահայտումը, թե "ցուցադրական ծոմապահությունը հակասում է իր քրիստոնեական սկզբունքներին": Իհարկե դա այնքան էլ հեշտ չէր պարզելը. պիտի պարզեին նման աղբյուրներ կան թե չէ, պարզելուց հետո պիտի ուսումնասիրեին ու գտնեին իրավիճակին համապատասխանող տեքստը, որ մեջբերում արվեր: Չէ, իրականում Աստվածաշնչում կամ այլ աղբյուրներում հացադուլի մասին բան չկա գրած, ուղղակի սեփական ձեռքերով սեփական սև PR անելուց հետո, ինչ որ ձևով պետք էր իրադրությունը շտկել: Բայց դե էլի "закон подлости". ամեն ինչ հակառակ ստացվեց, ու նույն սփյուռքահայ մարդը, ով իր բարձրությունից չէր իջել, չմեկնաբանելով իրեն չբարևելու փաստը, էս անգամ էլ ուղղակի Աստծո օրհնությունը մաղթեց: 
Ուղղակի պետք չէր միտինգների բազմահազարանոց լինելու փաստը կապել սեփական գլխավերևում փայլող լուսապսակով (մանավանդ որ միտինգների մասնակիցներից շատերը ոչ վաղ անցյալի վկաներն են), մտածել թե ժողովրդի համար կարևորը հռետորական ոճն է ոչ թէ մարդու ասածը կամ արածը: Ինչ-որ իմաստով  էս ամեն ինչը ՀԱԿ առաջնորդին մոտեցնում է գործող իշխանություններին. եթե վերջիններս "ուվերեննի են" իրենց ունեցած ֆինանսական ու իշխանական լծակների վրա, ապա ՀԱԿ առաջնորդը "ուվերեննի է" իր խարիզմատիկ կերպարի վրա, բայց դե, կներեք արտահայտության համար, "ստորության օրենքի" առաջ բոլորը հավասար են, ու ամեն անգամ հռետորական կուտը կերած ժողովուրդը միանշանակ չընդունեց "սփյուռքահայ քաղաքական գործչին" չբարևելու փաստը: Ամեն դեպքում, էս ամեն ինչի մեջ պետք չի տեսնել միայն վատը, ի վերջո, որոշ մարդկանց գիտելիքների շտեմարանը համալրվեց եկեղեցական գրականության աղբյուրների մի քանի նմուշներով:

Wednesday, March 23, 2011

Բա մի հատ էմո չլիներ` պայքարեինք իրա դեմ - 2 կամ blog edition

Ժամանակին էս թեմային անդրադարձա դեկտեմբերի 3-ին ֆեյսբուքում, երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության երիտասարդական թևը երթ էր կազմակերպել էմոների դեմ: Ու թվում էր, թե մամուլի կողմից ծաղրի առարկա դառնալուց հետո մարդիկ հասկացան, որ չի կարելի պրոբլեմները թողած տափակ բաներով զբաղվել (չնայած որոշ մարդկանց մոտ, միայն տափակ բաներով չզբաղվելն ա ստացվում): Բայց դե մարդիկ ինչ-որ բանով պե՞տք ա զբաղվեն, թե չէ: Ու խնդիրը բարձրացնում ա ոչ ավել, ոչ պակաս խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը:  Ընդ որում, ըստ news.am-ի, "նա ընդգծել է, որ եթե իրավիճակն անփոփոխ մնա, այդ շարժումը սպառնալիք կդառնա բանակաշինության ճանապարհին": Նյութը կարդալիս պատկերացրեցի հանձնաժողովի նախագահին "Կարգին սերիալի" Վարդանի դերում. "Արա էս ինչ եմ անուուու~մ, էս ինչեր եմ խոսում եեեեե~ս": Մի պահ մտածեցի. "այ մարդ, կարո՞ղ ա Իսրայելում ենք ապրում ու աղջիկները որպես էտ մշակույթի հիմնական կրողներ, խաթարում են մեր բանակի ամուր հիմքերը": Հետաքրքիր ա, քաղաքապետարանի մոտ կանգնող գեյերի դեմ ինչի՞ չեն պայքարում, չէ՞ որ եթե մարդ պաշտոնապես եթե ընդունում ա, որ ինքը գեյ ա, բանակ չեն տանում, առավել ևս, որ մարմնավաճառությանը դեմ օրենքը, պիտի որ, փոքրամասնություն չճանաչի, մինչդեռ մեր մոտ երկնագույնները հավասարեցվել են ինդիգոների, զինվորական ծառայությունից էլ ազատվում են: Կամ էմոները ինչ կապ ունեն էն դեպքերի հետ, երբ մարդիկ համեմատաբար վաղ տարիքում ինքնախեղման են դիմում, որ հետագայում հնարավոր լինի "գժականով ազատվել": Թե կարող ա զինվորներին նվաստացնող սպաներն են էմոներ եղել: Երբ հասցրեցին էմոները էնքան տարածվել, որ արդեն պոտենցիալ զինապարտներին են շարքից հանում, ու ինչումն ա կայանում սպառնալիքը: Ո՞նց են պարզում մարդը էմո ա, թե չէ: Իհարկե աղմուկը էնքան էլ բարձր չէր լինի, եթե ասենք նույն հայտարարությունը արվեր ինչ-որ հետազոտական կենտրոնի կողմից. դե հիմա մարդիկ գրանտի համար մի թուղթ պիտի սարքեին, թե չէ: Բայց կյանքը մեր դեպքում հակառակն ա ցույց տալիս` գնալով հայտարարությունները տարածվում են ավելի լուրջ պաշտոնական օղակների ներկայացուցիչների կողմից: Դրանից ելնելով առաջարկում եմ համապատասխան գերատեսչություններին մեղադրել էմոներին, գնաճի, երաշտի, օրեցօր աճող երկրի արտաքին պարտքի, կոռուպցիայի, ցածր կենսաթոշակների ու երկրի առաջ ծառացած այլ խնդիրների համար: Ու իրանք թող շատանան, հետո ունենան իրենց անկախ հեռուստատեսությունը, որը չի անցնի ՀՌԱՀ-ի մրցույթը, կսկսվեն զանգվածային բողոքները ենթամշակույթային փոքրամասնությունների հանդեպ խտրականության դեմ, հետո էլ բազմաթիվ չարտոնված ցույցերից հետո Ազատության հրապարակ կմտնեն ԷԱՃ-ի (Էմոների ազգային ճակատ) ներկայացուցիչները ու էդպես շարունակ...