Մեկ-մեկ թվում ա, թե կարողա մեր թոռների օրոք էլ շարունակվի ՀԱԿ-ի պայքարը "ավազակապետության" (ներող Նիկոլ ջան, քոփիռայթ) դեմ: Ու մենք միշտ կունենանք քաղբանտարկյալներ, հետո կարձակենք իրանց, նորից ՀԱԿ-ը կպահանջի արտահերթ ընտրություններ, իշխանությունները կհասկանան, որ դե մի երկու հոգու պիտի սև օրվա համար պահեին էլի, սխալը կուղղեն: Հետո նորից կգնա պայքարը քաղբանտարկյալների համար, էլի կազատեն ու վերջում էլ երեք մատի կոմբինացիա. մենք ով եղանք ախպեր ջան, որ սահմանադրության գլխով թռնենք ու արտահերթ ընտրություններ անցկացնենք... Ու էդպես շարունակ:
Հետաքրքիր ա ՀԱԿ-ում ինչ-որ մեկը հասկանում ա վերջնագիր բառի իմաստը: Կամ էլ ՀԱԿ-ում մի այլ կարգի դեռ հավատում են, որ ով որ (չգիտեմ ինչ կամ այստեղ կարող էր լինել Ձեր գովազդը) մտքինս ա (կամ էլ ը-ը-ը) հարցմանը իշխանությունը կարողա պատասխանի՝ ես լեզու եմ կծել, կամ մատերս խաչ եմ արել ու հարցը փակվի-գնա: Դե էտ մարդիկ ել են անցյալ ունեցել, մանուկ են եղել, ոնց չհավատան:
Օրինակ ես իրանց տեղը լինեի, էս բովանդակության վերջնագրեր կներկայացնեի՝ եթե ազատ չարձակվեն ՀԱԿ ակտիվիստները, մենք կիրակի օրը հանրահավաք կանենք, եթե իշխանությունները հրաժարական չտան, մենք դրա հաջորդ կիրակի ավելի երկար միտինգ կանենք (շատ երկար չէ, մի կես ժամ ավել, ու մարդկանց կուղարկենք քնելու, մարդիկ հաջորդ օրը աշխատանքի պիտի գնան) կամ էլ չեղյալ կհայտարարենք իշխանություն-ՀԱԿ զիլինայի հերթական հանդիպումը: Ինչ խոսք, էս ամեն ինչը, ոչ մի շոշափելի արդյունք չէր տա, բայց գոնե ՀԱԿ-ը սուտ դուրս չէր գա, ու ամենակարևորը չէր հայտնվի հերթական ծիծաղելի իրադրության մեջ