Wednesday, February 23, 2011

Ֆեյսբուքյան կաստա

Արդեն քանի օր է, ինչ ֆեյսբուք չեմ մտնում, իսկ եթե հանկարծ Ցուկերբերգը որոշեր, որ փակվեին "չակտիվ", կներեք արտահայտությանս համար, օգտատերերի պրոֆիլները, ես հաստատ սև ցուցակում կհայտնվեի: Վերջերս հաճախ լսում ենք, թէ ֆեյսբուքը առաջվանը չի, փոխվել ա, առաջ ավելի ավելի հետաքրքիր էր: Ասելը ասում ենք, բայց հետ նայելով կտեսնենք, որ ֆեյսբուքը իրականում չի էլ փոխվել, այլ փոխվել ենք մենք` ֆեյսբուքյան կաստայի ներկայացուցիչներս:
Անընդհատ հետևում եմ բլոգներում ֆեյսբուքի հետ կապված գրառումներին ու անգամ անզեն աչքով նկատում, որ շատացել են գրառումները էն մասին, թե ադնակլասնիկի "սայթատերերը" տեղափոխվել են ֆեյսբուք: Ու ինչ-որ շարժման պես մի բան ա ձևավորվել իրանց դեմ: 
Սկզբում ամեն ինչ ոնց որ թե լավ էր. մտնում էիր facebook.com ու առաջին էջը անգլերեն էր:  Ադնակլասնիկցիներից շատերը չէին էլ մտածում ֆեյսբուքում "սայտ" բացելու մասին: Սկսվեց մեր կաստայի ձևավորումը. եթե ֆեյսբուքում "փրոֆայլ" ունես, ուրեմն խելացի, հետաքրքիր անձնավորություն ես, մտավորականի պես մեկը: Մարդիկ նորմալ փոստեր էին անում, ստատուսներ դնում, քոմենթներ էին անում հատուկ ֆեյսբուքյան հումորով: Ու Ցուկերբերգը ստեղծեց application-ներին ու ասեց, որ գնան ու լցնեն ֆեյսբուքը ու բազմանան: Ու մենք սկսեցինք քերել մեր ֆռենդերի ներվերը` օրը 47-64 անգամ "պանդորա բոքս" բացելով ու "ֆոռչն քուքի" ուտելով: Ու երեկ իրար հետ ջազվեյում սուրճ խմող ընկերուհիները սկսեցին իրար արջուկներով "հագեր" ուղարկել (դե սիրտ ա, չի դիմանում), տղերքով սկսեցինք իրար գարեջուր հյուրասիրելը, չնայած նախորդ օրը էնքան էինք խմած լինում, որ տան ճանապարհին տաքսիստը ուրախանում էր, թե "երգիրը երգիր չի" թեմայով ճեպազրույցի համար էս ինչ մի այլ կարգի թույն զրուցակից ա կպել (չնայած կարող ա, կներեք արտահայտությանս համար, "խումհարքի" համար էր վիրտուալ գարեջուրը): Ու մարդիկ սկսեցին առաջին անգամ խոսալ ֆեյսբուքացավից, որպես առողջության համար բավականին վտանգավոր հիվանդության մասին: Հետո սկսեցինք զբաղվել մեր կաստայի համար նորահայտ մտավորականների հավաքագրմամբ ("դու խելացի ու հետաքրքիր անձնավորություն ես և դեռ օգտվում ես ադնակլասսնիկի՞ց, ուրեմն մենք գալիս ենք ձեր տուն" կամ "Ձեր կարծիքով ադնակլասնիկի սայտից դուրս այլ փրոֆայլներ կա՞ն") ու նրանց էդդ անելը: Եվ տեսանք մենք, որ անդնակլասնիկը ֆեյսբուքից անջատ է և ասեցինք` լավ է: Ադնակլասնիկի "սայտատերերը" նկատեցին, որ ինչ-որ տխուր ա ու մի օր facebook.com մտնելուց հետո հայտնաբերեցին, որ կարելի ա լեզուն փոխել ռուսերեն ու գրանցվել: Այս փաստը մեր կաստայի սուր աչքից աննկատ չմնաց ու մենք մտածեցինք` կարող ա՞ մենք էլ Մուբարաքի օրը ընկնենք:
Բայց ետ նայելով հասկանում ես, որ ադնակլասնիկի նույն հազար ու մի "պրիլաժենյաների" անալոգ "ափլիքեյշնները" ֆեյսբուքում էլ կան, ու մենք մեղմ ասած լավ էլ օգտվում ենք դրանցից: Էլ չեմ ասում էս տիպի ստատուսների մասին`

Գուգուշ հափչի
Աննա: Առողջություն
Գուգուշ: Մերսի
Սուրեն: Առողջություն
Գուգուշ: Մերսի
Արման: Ընդհանրապես էթիկետի կանոնների համաձայն,
եթե մարդը փռշտում ա, պետք ա չնկատելու տաս
Մարինե: Բայց ամեն դեպքում հայ մենթալիտետի
մեջ ընդունված ա առողջություն ասելը:
Արման: Մարինե ջան, բայց չէ որ մենք գնում ենք դեպի եվրոպական արժեքներ

Ու էլի նման բաներ: Հիմա արդեն ֆեյսբուքը դարձել ա yօutube-i PR գործիքի, մեր բազմաթիվ փռշտոցների, հորանջների վկայի պես մի բան: Սովորական ա դարձել 5 ժամվա ընթացքում 300+ նոր փոստ ունենալը, ու եթե հաշվի առնենք, որ մի էջում մոտ 30 փոստ ա ցույց տալիս, մի 10 անգամ պիտի "վյու օլդեր փոստ" տաս որ հասցնես նայես, ինչի համար անկեղծ ասած էնքան էլ հավես չկա, դրանց մեծ մասը հաստատ բաց ես թողնում: ֆեյսբուքը դադարել ա հետաքրքիր քննարկումների տեղ լինելուց ու հիմա միակ բանը, որ շատերը անում են էտ նոր նկարներից մի քանիսին(ավելի ծանր դեպքերում բոլորին) լայք տալը ու youtube-ից կոմիկ փոստերին ":DDDDDDDDD" կամ ":ԴԴԴԴԴԴԴԴԴ" քոմենեթելն ա: Հա մոռացա ասեմ՝ Նոր Տարուն, Սուրբ Ծնունդին, Վալենտինի օրը, մարտի 8-ին, ապրիլի 7-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնի թեմաներով փոստ արված նկարներից թեգերը ջնջելը:
Ու էս պայմաններում մեր ֆեյսբուքյան կաստան դիմավորում ա ադնակլասնիկցիների "գրոհը": Կարող ա բանը հասնի նրան, որ ֆեյսբուքում էլ "ցասման օր" անցկացվի ու ադնակլասնիկցիները պահանջեն կաստայի հրաժարականը:

P.S. Գրառման պատճառ դարձավ աղջիկը, ով ինձ երեկ էդդ էր արել, բայց ես սովորությանս համաձայն քրոջս տրված контрольный: "էս աղջկան ճանաչում ե՞ս" հարցին բացասական պատասխան ստանալուց հետո ասեցի` ես էլ չեմ ճանաչում ու արհամարհեցի նրան, ասել է թե "իգնոր արեցի"